Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Ստատինները կարող են կանխել մարդու կուրությունը. news.am

Ստատինները կարող են կանխել մարդու կուրությունը. news.am

Տարիքային մակուլյար դեգեներացիայի (ՏՄԴ) դեպքում ստատիններն ունակ են կանխել տեսողության կորուստը՝ նվազեցնելով խոլեսթերինի մակարդակը, պարզել են Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները:

Հետազոտողները ենթադրում էին, որ մակուլյար դեգեներացիայի զոհերի համար կարող են օգտակար լինել այն դեղերը, որոնք մաքրում են արյունատար անոթներում ճարպային կուտակումները: Նախորդ հետազոտություններից որոշակի եզրակացության չէին հանգել, բայց հիմա ապացուցված է, որ ստատինների բարձր չափաբաժինները (ավանդականներից գրեթե կրկնակի ավելին) ունակ են բարելավել տեսողությունը:

Ստատինների կատեգորիային պատկանող «լիպիտոր» դեղի բարձր չափաբաժիններով բուժումը մաքրել է ՏՄԴ ունեցող 10 հիվանդների ցանցաթաղանթի հետեւում ճարպային կուտակումները, ինչի շնորհիվ նրանց տեսողությունը լավացել է: Ներկայում գիտնականները համարում են, որ այս նախնական հետազոտությունների բավականին խոստումնալից արդյունքները կարող են նպաստել տեսողությունը կորցնող միլիոնավոր մարդկանց բուժմանը:

Տարիքային մակուլյար դեգեներացիան տարիքի հետ զարգացող հիվանդություն է, որի պատճառը ճարպային լիպիդների ու սպիտակուցների կուտակումներն են ցանցաթաղանթի տակ: Ժամանակի ընթացքում հիվանդների տեսողությունն ավելի աղավաղված է դառնում, կամ, առհասարակ, կորցնում են կենտրոնական տեսողությունը, ինչը դառնում է մասնակի կուրության պատճառ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. zrenieglaz.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ